Պիեռ Կյուրի
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կյուրի (այլ կիրառումներ)
Պիեռ Կյուրի ֆր.՝ Pierre Curie | |
---|---|
Ծնվել է | մայիսի 15, 1859[1][2][3][…] Փարիզ, Ֆրանսիա[4] |
Մահացել է | ապրիլի 19, 1906[1][2][3][…] (46 տարեկան) Փարիզ, Ֆրանսիա[4][5] մահը պատահարից |
Գերեզման | Պանթեոն (Փարիզ) |
Բնակության վայր(եր) | rue de la Glacière? և Ֆրանսիա |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | ֆիզիկոս, քիմիկոս, համալսարանի դասախոս և միջուկային ֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | Փարիզի համալսարան |
Գործունեության ոլորտ | ֆիզիկա |
Պաշտոն(ներ) | պրոֆեսոր |
Անդամակցություն | Ֆրանսիական գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Փարիզի գիտությունների ֆակուլտետ, Սորբոն և տնային ուսուցում |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[6][7] |
Գիտական ղեկավար | Գաբրիել Լիպման[8] |
Եղել է գիտական ղեկավար | Պոլ Լանժևեն[9] |
Հայտնի աշակերտներ | Պոլ Լանժևեն |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Մարի Կյուրի[14][1] |
Երեխա(ներ) | Իրեն Կյուրի և Էվա Կյուրի |
Հայր | Էժեն Կյուրի |
Մայր | Սոֆի-Կլեր Դեպույլի |
Ստորագրություն | |
Pierre Curie Վիքիպահեստում |
Պիեռ Կյուրի (ֆր.՝ Pierre Curie, մայիսի 15, 1859[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա[4] - ապրիլի 19, 1906[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա[4][5]), ֆրանսիացի ֆիզիկոս, Ֆրանսիայի ԳԱ անդամ (1905)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Փարիզի համալսարանը (1877)։ 1882-1904 թվականներին աշխատել է Փարիզի ինդուստրիալ ֆիզիկայի և քիմիայի դպրոցում։ 1904 թվականից՝ Փարիզի համալսարանի պրոֆեսոր։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխատանքները վերաբերում են բյուրեղաֆիզիկային, մագնիսականությանն ու ռադիոակտիվությանը։ Եղբոր՝ Պոլ ժան Կյուրիի հետ հայտնագործել և հետազոտել է պյեզոէլեկտրականության երևույթը (1880)։ Ուսումնասիրել է (1884—1885) բյուրեղների սիմետրիայի հարցերը (ձևակերպել է, այսպես կոչված, Կյուրիի սկզբունքը) և առհասարակ սիմետրիայի պրոբլեմը ֆիզիկայում (1894)։ Կյուրին սահմանել է պարամագնիսական նյութերի մագնիսական ընկալունակության կախումը բացարձակ ջերմաստիճանից (Կյուրիի օրենք) և հայտնաբերել Կյուրիի ջերմաստիճանը (Կյուրիի կետը), որից բարձր ֆեռոմագնիսական նյութերը վերածվում են պարամագնիսական նյութերի։ Կնոջ՝ Մարիա Սկլոդովսկայա-Կյուրիի հետ ուսումնասիրել է ռադիոակտիվության երևույթը, հայտնագործել պոլոնիումը և ռադիումը (1898), պարզել ռադիումի ճառագայթման բարդ բաղադրությունը։ 1903 թվականին Պիեռ Կյուրին հայտնաբերել է ռադիումի աղերից ջերմության ինքնակամ անջատումը։ Հետազոտել է նաև ռադիոակտիվության կենսաբանական ազդեցությունները։
Արժանացել է Նոբելյան մրցանակի (1903)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Кюри Пьер // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.funtrivia.com/en/subtopics/Scientists-are-Human-Too-293162.html
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ CONOR.Sl
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ The Nobel Prize in Physics 1903 — Nobel Foundation.
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ https://www.fi.edu/en/laureates/pierre-curie
- ↑ Award winners : Davy Medal
- ↑ https://books.google.com/books?id=bteAVVwkeUIC&pg=PA106
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիեռ Կյուրի» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 492)։ |
- Մայիսի 15 ծնունդներ
- 1859 ծնունդներ
- Փարիզ քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 19 մահեր
- 1906 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Փարիզի համալսարանի դասախոսներ
- Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Ֆիզիկոսներ այբբենական կարգով
- Փարիզի համալսարանի շրջանավարտներ
- 20-րդ դարի ֆիզիկոսներ
- Ֆրանսիացի ֆիզիկոսներ
- Ֆրանսիացի քիմիկոսներ
- 19-րդ դարի ֆիզիկոսներ
- Ավտոճանապարհային վթարներից զոհվածներ
- Ֆրանսիացի նոբելյան մրցանակակիրներ
- Ֆրանսիացի գիտնականներ
- Անձինք նամականիշերի վրա